Նոր լյուքս ՝ Maextro

Վերջին օրերին Չինաստանում անցկացվեց JAC–ի միջազգային գործընկերների միջոցառումը, որտեղ փակ ձևաչափով ներկայացվեց նոր Maextro լյուքս բրենդը։

👇 JAC Հայաստան ներկայացուցչությունը մասնակցեց Maextro–ի և JAC–ի նոր մոդելների թեստ-դրայվերին, նաև լսեցինք բրենդի ապագա ռազմավարության ու տեխնոլոգիական նոր ուղղությունների ներկայացումը և քննարկեցինք համագործակցության հաջորդ քայլերը աշխարհի տարբեր երկրների պաշտոնական ներկայացուցիչների հետ։ Գուանչժոուի ավտոշոուի ընթացքում այցելեցինք նաև JAC–ի տաղավար, ծանոթացանք նոր սերնդի մոդելներին ու կոնցեպտ-ավտոմեքենաներին՝ ավելի խելացի, ավելի անվտանգ և ավելի մրցունակ լուծումներով։
Մեզ համար շատ հաճելի ու պարտավորեցնող էր, որ JAC Հայաստան –ն Չինաստանում ստացավ միջազգային “Content Co-Creation Expert”մրցանակը՝ մեր ստեղծած բովանդակության համար։